22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սկանդալ՝ Վանաձորում. ԼՀԿ-ն խոչընդոտում է Վանաձորի համայնքապետի ընտրությանը

«Լուսավոր Հայաստանը», շարունակելով ջուր լցնել իշխանությունների ջրաղացին, խոչընդոտում է Վանաձորի ավագանու կողմից համայնքապետի ընտրությանը, գրում է «Փաստինֆո»-ն։

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առանձին միջնորդություն է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց։

Վարչական դատարանը` Հրաչ Այվազյանի նախագահությամբ, հենց այսօր, երբ նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու նիստը, որոշել է մասնակի բավարարել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ պատասխանողներին արգելելով համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողություն կատարելուց՝ մինչև գործով Վերաքննիչ վարչական դատարան ներկայացված բողոքի ընդունելության հարցի լուծումը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Վանաձորում տեղի ունեցած ընտրություններում 6-րդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով։

Նշենք, որ այստեղ ամենաշատ ձայներն ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ ստանալով ընտրողների 38.70 տոկոսի վստահության քվեն, ՔՊ-ն այստեղ երկրորդ տեղում է՝ 25,05 կողմ ձայնով, ՀԱՍԿ-ը՝ 14,53 կողմ ձայնով երրորդ, «Հայրենիքը»՝ 4,48 կողմ ձայնով չորրորդ տեղում, իսկ «Ապրելու երկիրը»՝ եզրափակում է հնգյակը՝ 4,29 տոկոս ձայնով։

Վերահաշվարկի արդյունքներով որևէ էական փոփոխություն չի արձանագրվել, եթե չհաշվենք, որ ՔՊ-ի ձայները մեկով նվազել է, իսկ առաջատարինը՝ Մամիկոն Ասլանյանինը՝ 4-ով ավելացել։ 1-ական ավելացել են նաև ՀԱՍԿ-ի ու Հայրենիքի ձայները։ Այլ խոսքով՝ այստեղ ընդդիմությունն ունի ռեալ հնարավորություն՝ ձևավորելու քաղաքային իշխանություն՝ Մամիկոն Ասլանյանի ղեկավարությամբ, ինչը ձեռնտու չէ ՔՊ-ին, որը փորձում է կանխել ընդդիմադիր ուժերի դաշինքի ձևավորումը ու այս ֆոնին ԼՀԿ-ն, որը մերժվել է նաև վանաձորցիների կողմից ու հանգրվանել վերջին հորիզոնականներում, դիմել է դատարան՝ քվեարկության արդյունքները բողոքարկելու պահանջով, որի պայմաններում մեկ շաբաթով հետաձգվել էր քաղաքային իշխանության ձևավորումը` ըստ էության ՔՊ-ին ժամանակ տրամադրելով ավագանու անդամների նկատմամբ իր բռնաճնշումները շարունակելու համար։

Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է, իսկ այսօր Վանաձորում ավագանու նիստ էր հրավիրվել նոր քաղաքապետի ընտրության համար, ինչը տապալվում է Մարուքյանի ձեռամբ», – գրում է «Փաստինֆո»-ն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ