04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արցախյան վերջին պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դուրս է գալու ջրի երես, և պետական հանցագործները կրելու են իրենց հասանելի պատիժը. Սերժ Սարգսյան

ՀՀԿ համագումարի ժամանակ  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ հասարակությանը հուզող մեկ  կարևոր  հարցի՝ պատերազմի և դրա ելքի հետ կապված կա՞ր արդյոք դավաճանություն:

«Այո, կար, քանզի դավաճանական  աստիճանի տգետ էին, դավաճանական աստիճանի թեթևսոլիկ, դավաճանական աստիճանի կույր և խուլ: Դավաճանական աստիճանի անհայրենիք էին ու ապազգային, և միաժամանակ՝ դավաճանական աստիճանի մեծամիտ և հպարտ: Ես վստահ եմ, որ Արցախյան վերջին պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ դուրս է գալու ջրի երես, և պետական հանցագործները կրելու են իրենց հասանելի ամենաարժանի պատիժը: Միայն այդ դեպքում Եռաբլուրում,  ՀՀ-ի և Արցախի բազմաթիվ բնակավայրերի գերեզմանատներում ննջող մեր զինվորների, եղբայրների ու հայրերի վրեժը մասամբ հատուցված կլինի, հայրենի հողում նրանց հիշատակը հավերժացնող շիրմաքարերի ծանրությունը մի փոքր կթեթևանա, իսկ նրանց կորուստը սգացողների արցունքները այսքան դառնահամ չեն լինի»,- շարունակեց Սերժ Սարգսյանը և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհվածների հիշատակը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ