Պետք է մեր բանակը ոտքի կանգնի, ավելի մարտունակ դառնանք և կարողանանք ՀՀ պետական սահմանը պահել. Սասուն Միքայելյանը՝ երկրապահներին (Տեսանյութ)
ԵԿՄ վարչությունը՝ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելել է Հայաստանի սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին:
Դեռևս մեկ ամիս առաջ երկրապահներին ՀՀ սահմաններ ճանապարհելիս Սասուն Միքայելյանը հայտարարել էր.
«Դուք գնում եք լուրջ հանձնարարություն կատարելու: Պարզ ասում եմ՝ ազատ տեքստով, ինչ կլինի էնտեղ, չգիտեմ, ոնց կլինի, խփում եք, խփելու եք: Աստված բոլորիդ պահապան և մեր ժողովրդին պահապան: Փառք ու պատիվ նահատակներին։ Ես միշտ ասել, մենք դեռ ճամփա ունենք գնալու։ Մենք պարտվել ենք մարտի դաշտում, բայց պատերազմը չենք պարտվել, տղերք: Մենք պետք է մեր բանակի կողքին լինենք, որ բանակը: Հաջողություն եմ ցանկանում ձեզ, տղերք ջան»:
Ծառայության համար Միքայելյանը շնորհակալություն է հայտնել երկրապահներին։
«Պարզ է, թե այսօր ինչ վիճակում ենք։ Պետք է կամաց-կամաց կարգավորվենք, որ մեր բանակը ոտքի կանգնի, հետագայում ավելի մարտունակ դառնանք և կարողանանք ՀՀ պետական սահմանը պահել», – ասել է Սասուն Միքայելյանը։