24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԱԾ-ն ևս մեկ անբարոյականություն արեց. արգելք դրեց Նարեկ Մանթաշյանի տեսակցությունների վրա․ Կոչուբաև

Դուրս եկա քրեակատարողական հիմնարկից. ԱԱԾ-ն ևս մեկ անբարոյականություն արեց. արգելք դրեց Նարեկ Մանթաշյանի տեսակցությունների վրա, որպեսզի ամբողջությամբ մեկուսացնի իր ընտանիքից և ընկերներից: Այս մասին Facebook-ի իր էջում կեսգիշերին գրել է հասարակական գորիչ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ սա այն դեպքում, երբ ես հայտնել էի, որ մի քանի օրից Նարեկ Մանթաշյանի որդու ծննուդն է: Ինչևիցե, դրան Ն. Մանթաշյանը վերաբերվեց  լայն ժպիտով և խնդրեց Սյունյաց ողջույններ հղեմ պետպատվերն իջեցնողին և այդ պատվերը խաթարված ձևով կատարողներին:

Աբսուրդն այն է, որ վաղը Նարեկ Մանթաշյանը պետք է մասնակցեր «Քթի գործին», բայց կալանավորվեց «Դրոշի գործով»: Այս գործերը մտնելու են պատմության մեջ որպես խարան: Առայժմ այսքանը, կալանավորումից ուրախացած բոլոր անձանց հղում եմ Նարեկ Մանթաշյանի ողջույնի խոսքերը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ