05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով նախագիծն իշխանական պատգամավորներն անպատեհ են համարում

ԱԺ նախագահի հարցում իշխանությունը միասնական է, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով ընդդիմության նախագիծը ՔՊ խմբակցության պատգամավորը որակեց անպատեհ, իսկ Սիմոնյանի հրաժարականի պահանջը՝ ընդդիմության կողմից քաղաքական դիվիդենտ շահելու փորձ

«Ընդդիմությունը որքան էլ փորձի, քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով, անպատեհ ու անհեռանկար նախագծեր բերել, իշխանության դիրքորոշումը չի փոխվելու», – ասաց Ալեքսանյանը։

ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջով ընդդիմության նախագիծն ԱԺ օրակարգ մտցնելուն ինքը դեմ է քվեարկելու։ Նաև պնդեց, որ «Հայաստան» դաշինքը գերիների հարցը շահարկում է։ 

«Ինչ վերաբերում է կոնկրետ հիմնավորումներին, իբրև հայտարարություններ է անում պարոն Սիմոնյանը, նաև լսում էի մեր ընդդիմադիր գործընկերների հնչեցրած արտահայտությունները, մասնավորապես, գերիների հետ կապված, ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ գերիների հարցը «Հայաստան» դաշինքի համար բացառապես ներքաղաքական շահարկումների հարց է», – ասաց Ջուլհակյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ