18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանի մեջ տեղից տեղ ենք գնում արդեն Ադրբեջանով. սա սահմանագծում չէ, բա ի՞նչ է. Արմեն Ռուստամյան

Թուրք-ադրբեջանական տանդեմը, որպեսզի առավելագույնը ստանա այս պատերազմի արդյունքներից, փորձում է քամել ամեն ինչ ու ստանալ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ու արդեն ստացել է. մենք Հայաստանի մեջ տեղից տեղ ենք գնում արդեն Ադրբեջանով, անցնում ենք ադրբեջանական անցակետով, փակվեց Մ2 ճանապարհը, սա սահմանգծում չէ, բա ի՞նչ է», – նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ պետք է կարմիր գծեր սահմանել, որ, կառավարություն, գնա ինչ ուզում ես արա, բայց կարմիր գծերը չանցնես։

«Առաջին կարմիր գիծն այն, է որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը հանկարծ չգնա այնպես, որ մենք մեր ինքնիշխանությունը կորցնենք, կորցնենք մեր տարածքային ամբողջականությունը. Հայաստանի մասին է խոսքը գնում», – ասաց նա։

Ռուստամյանի խոսքով՝ չպետք է գնալ այնպիսի բանակցությունների, սահմանազատման ու սահմանագծման այնպիսի պրոցեսի, որը կկանխորոշի Արցախն Ադրբեջանի կազմում։

«Իսկ որ դա կարող է տեղի ունենալ, ո՞վ է մեզ դրանից երաշխավորում։ Ադրբեջանն է անելու այնպես, որ այնպես գրվի, որ վաղը, երբ գնանք Ղարաբաղի հարցը պաշտպանենք, ասի ստոպ, դուք արդեն ճանաչել եք սահմանները, սահմանները գծվելու են Խորհրդային Միության քարտեզների հիման վրա, իսկ այդ քարտեզներով Արցախը եղել է Ադրբեջանի կազմում», – հավելեց Ռուստամյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ