04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հիմա եթե ես ասեմ, որ այո, կա հեռադիտակ, որ լավ չի աշխատում, դա օգուտ տալո՞ւ է մեր բանակին, թե՞ ոչ. Պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ մինչև տարեվերջ ավարտեն առաջնագծի կահավորումը։

«Ամեն ինչ իրականացվում է, որպեսզի պատշաճ կահավորումը, ինժեներական աշխատանքներն իրականացվեն ինչպես որ կարգն է»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ մոդուլային տնակերը պատշաճ հնարավորություն են ստեղծում զինվորների համար հերթափոխ իրականացնել, քնել, տաքանալ։

«Իրենք ապահոված են վառելափայտով, ամեն ինչ պետությունն անում է այդ վիճակը շտկելու համար»,- նշեց նա։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե պատգամավորներից մեկն ասում էր, որ հեռադիտակներից մեկի աչքը չկար, փոխնախարարն արձագանքեց. «Հիմա եթե ես ասեմ, որ այո՛, կա հեռադիտակ, որ լավ չի աշխատում, դա օգուտ տալո՞ւ է մեր բանակին, թե՞ ոչ։ Հնարավոր է, որ ինչ-որ մի տեխնիկա խափանված լինի, բայց այն անմիջապես փոխարինվում է»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ