22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Վիրավորվում է իմ ինտելեկտը». Աղվան Վարդանյանը ՔՊ-ականներից 7-8 հոգու հետ պատրաստ չէ քաղաքական-մշակութային երկխոսության

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խնդրեց չնեղվել իր գեղարվեստական խոսքից։

«Գեղարվեստական խոսքը ընդհանրացնում է երևույթները, տարբեր ժամանակները կապում է իրար հետ», – ասաց պատգամավորը։

Նա գեղարվեստական մի օրինակ բերեց. «Ընկեր Փանջունին հեղափոխական էր, երեխա ժամանակ ափսեն, բաժակը խփում է գետնին ու ջարդում է, հայրն ասում է՝ «ծո ի՞նչ կենես, ինչո՞ւ ջարդեցիր», ասում է՝ «չջարդեցի, շինեցի»․ երեխա ժամանակվանից արդեն հեղափոխական էր։ Հիմա մենք ունենք այս իրավիճակը, խոսում ենք մի բան մասին, դուք շուտ եք տալիս դրա լրիվ հակառակ երեսը»։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե ինքը պատրաստ է քաղաքական-մշակութային երկխոսության, հարցերի պարզաբանման։

 

«Բայց շատ-շատերի հետ, ներեցեք, ես պատրաստ չեմ բանավիճել, շատ-շատերինը մի քիչ չափազանցություն է, գոնե, մի 7-8 հոգու հետ պատրաստ չեմ, որովհետև վիրավորվում է իմ ինտելեկտը», – ասաց Աղվան Վարդանյանը։

Նա ընդգծեց՝ քաղաքական մշակույթ պետք է, բայց դրա մասին պետք է խոսեն նրանք, ովքեր գիտակցում են, որ հասարակության մեջ վարքականոն փոխելու, հասարակությանը դաստիարակելու առաքելություն իրենք կարող են իրականացնել։

«Որ հայհոյանքը դարձել է ամենօրյա լեքսիկոն, պատասխանատուները շատերն են, բայց առաջին պատասխանատուն տվյալ ժամանակի իշխանությունն է, ինչպիսին իշխանությունն է, հասարակության մի մասը նմանվում է իշխանությանը», – հավելեց Աղվան Վարդանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ