22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանություններն իրականացնում են մեր դարավոր թշնամու քաղաքական պատվերը ՝ մեկուսացնել արցախյան հաղթանակը կերտած հերոսներին․ «Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»

Արցախյան պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի («Աշոտ Երկաթ») պաշտպանության խորհուրդը կոչով դիմել է հայրենիքի անվտանգությամբ մտահոգ կազմակերպություններին, անհատներին ՝ սատարելու լեգենդար հրամանատարին:

 

«Հայտնի է, որ ս. թ. դեկտեմբերի 1-ին դատախազության միջնորդության հիմքով ՀՀ Վերաքննիչ դատարանի ապօրինի որոշմամբ կալանավորվեց արցախյան 3 հերոսամարտերի մասնակից, հաղթանակած «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանը («Աշոտ Երկաթ»):

Հաղթանակներ կերտած հրամանատարը շուրջ մեկ տարի գտնվում էր դատական հետապնդումների մեջ, և ի վերջո իշխանությունները, բազմաթիվ փորձերից հետո հասան իրենց իրական նպատակին՝ հրամանատարին կալանավորելուն, իսկ իբրև իրենց վարքագծի քողարկում ընտրեցին կեղծ՝ «ապօրինի զենք-զինամթերք» պահելու մեղադրանքը։

Այս սարքովի մեղադրանքի սնանկությունը տեսանելի է անգամ ոչ մասնագիտական և անզեն աչքով, և հրամանատարը քաղաքական հետապնդումների զոհ է, ուրեմն և՝ քաղբանտարկյալ:

ՀՀ վայ-իշխանությունները փաստորեն իրականացնում են մեր դարավոր թշնամու քաղաքական պատվերը, այն է՝ մեկուսացնել արցախյան հաղթանակը կերտած հերոսներին: Անթաքույց է, որ վերջնական նպատակը Սյունիքը թշնամուն նվիրաբերելու գործընթացն ավարտելու ճանապարհին բոլոր հնարավոր խոչընդոտները վերացնելն է:

Սիրելի՛ հայրենակիցներ.

Հայրենիքի և նրա նվիրյալների ճակատագրի հանդեպ մտահոգությունը մեզ՝ «Ձայն հայրենեաց» հայ մտավորականների և մշակույթի գործիչների շարժմանը, «Պահեստազորի սպաներ» շարժմանը, «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ին, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությանը, քաղաքական, հասարակական, մշակութային հեղինակավոր բազմաթիվ գործիչներին մղել է ստեղծելու Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ:

Կոչով դիմում ենք Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ մտահոգ կազմակերպություններին, անհատներին, ողջ հայությանը՝ սատարելու լեգենդար հրամանատարին:

Մեր նշանաբաններն են՝ «Ազատություն «Աշոտ Երկաթին» և «Ձեռքերդ հեռու սյունյաց քաջորդի բոլոր քաղբանտարկյալներից»,- ասվում է Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդի տարածած հայտարարությունում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ