08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Հացի հավելումների՛՛ մասին պարտադրված օրենքը կկործանի ազգը

Հացի մեջ հավելումներ մտցնելու կառավարության որոշումը միանշանակ չի ընդունվել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների կողմից: Որոշման համաձայն՝ ալյուրը պետք է հարստացվի երկաթով և ֆոլաթթվով:

Այսօր լրագրողների հեոտ հանդիպման ժամանակ ՛՛Հայաստանի ժողովրդական նախաձեռնություն՛՛ շարժման անդամները բացեցին մտահգության փակագծերը.՛՛Այս և նմանատիպ պրոյեկտներ Հայաստանի հանրապետությունում պարտադրվում են այն պատճառով, որ այսպես կոչված մեր գործող Սահմանադրության 6-րդ կետում գրված է , որ միջազգային օրենքները գերակայում են հանրապետությունում ընդունված օրենքների նկատմամբ՛՛,-նշեց նախագահի նախկին թեկնածու՝  Գառնիկ Մարգարյանը:

Մարգարյանը դեմ է ոչ միայն այս, այլ նաև ԱԺ-ի անցած տարի ընդունած մի շարք օրենքների: Հատկապես ՛՛ապազգային և խայտառակ է՛՛ ՛՛Գենդերային անհավասարության մասին՛՛ օրենքը: 

՛՛Նորույթը հացի մեջ հավելումներն են, որ իբր մեր ազգաբնակչության մոտ երկաթի պակաս կա: Դա, իհարկե այսպես չէ: Պարտադրումները մեր ազգին տանում են կործանման, տանում են գաղութացման, տանում են նրան, որ մեր ապագա սերունդները զրկված լինեն նորմալ ընտանիք ու երեխա դաստիարակելու հնարավորությունից՛՛,-նկատեց Մարգարյանը: 

Սննդաբան Արգամ Սարգսյանը պարզաբանում է՝ ոչ մի արհեստական հավելում օրգանիզմը չի վերցնում: Օրգանիզմին հարկավոր են բնական բաղադրիչներ. ՛՛Ասենք ցորենի թեփային մասը պարունակում է ոչ միայն ֆոլաթթու կամ երկաթ, այլ տառացիորեն ցորենի ճիշտ վերամշակումը պարունակում է այն ամենը,ինչը անհրաժեշտ է մեր օրգանիզմին՛՛:

40 տարվա աշխատանքային փորձ ունեցող սննդաբանը կարծում է, որ օրենքի կիրառումը կարող է լուրջ վնասներ հասցնել առողջ մարդկանց:

՛՛Գիտական մեծ վրիպում է թույլ տրվել, երբ ցորենի թեփային մասը առանձնացվել և օգտագործվել է որպես անասնակեր՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ