02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը պետք է ամբողջությամբ լուծվի, ռուս խաղաղապահներն ավարտին կհասցնեն գործընթացը. Մուրադով

Ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները, որոնք գերի էին ընկել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են, ներկայում գերեվարված հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

«Աշխատանքները շարունակվում են, կա լավ ազդակ, կա ըմբռնում։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Եվ ռուս խաղաղապահները ավարտին կհասցնեն այս գործը», – ասել է Մուրադովը։

Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտք։

«Որպես զինվորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Հիշում եմ առաջին չվերթը, երբ թռանք Բաքու, և վերադարձին տեսա այդ զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն հասել էին Երևան՝ Էրեբունի օդանավակայան։ Նրանք արցունքներն աչքերին չէին հավատում, որ տուն են վերադարձել», – ասել է Մուրադովը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ