Ռուբենհայրապետյաններն են որոշում` պատժել- չպատժել, ծեծել -չծեծել. ազգագրագետ
“Հենց այն, որ Ռուբեն Հայրապետյանը հասարակության եւ իշխանության կողմից հարգանքի է արժանանում, եւ պատգամավորներից Շուշան Պետրոսյանն ասում է, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է պատժի այդ տղաներին, խոսում է մեր հասարակության պատկերացումների մասին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ազգագրագետը տարակուսանք է հայտնել, թե ինչու պիտի բացահայտ քրեական գործի համար պատժի Ռուբեն Հայրապետյանը:
“Ռուբենհայրապետյաններն են որոշում` պատժել-չպատժել, ծեծել -չծեծել”,-արձանագրեց ազգագրագետը եւ հավելեց. ” Եթե նույնիսկ դա էդպես չէ, մենք այդպես ենք համոզված, սա արդեն վերաբերմունք է””:
Հրանուշ Խառատյանը նշեց, որ ԶԼՄ-ների շնորհիվ “Հարսնաքար”-ի միջադեպը լայն արձագանք ստացավ: “Անկասկած կեղծիք կլինի, ես խորապես վստահ եմ, որ նորմալ դատ չի գնալու, բայց որքան շատ ճնշում լինի, այնքան լավ կլինի”,-կարծիք հայտնեց ազգագրագետը: