Շատ նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը չի իջնում «Haqqin.az»-ի էջերից. ՔՊ-ական պատգամավոր
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, թե նոյեմբերի 9-ից հետո շուրջ 30 հանդիպում է տեղի ունեցել գերիների հարազատների հետ:
«Մեր տասնյակ եղբայրներ վերադարձել են հայրենիք: Իսկ գերիների քանի՞ հարազատի հետ եք հանդիպել դուք ու, ընդհանրապես, ինչի՞ց եք տեղյակ դուք», – դիմելով ըննդիմությանն` ասաց նա:
Պատգամավորի խոսքով` ընդդիմությունն անում է ամեն ինչ, որ նսեմացվի Ազգային ժողովի դերը:
«Այստեղ նշվեց, որ Նիկոլ Փաշինյանը չի իջնում «Haqqin.az»-ի էջերից, ասեմ, որ դա շատ նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը չի իջնում «Haqqin.az»-ի էջերից, բայց աննորմալ է, որ նույն տեքստերը գրվում են «եսիմինչ օր.ամ» կայքերում», – հայտարարեց իշխանական պատգամավորը: