03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է ուղևորվել Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի OF 38th RS/55th WG, Boeing RC-135V Rivet Joint ինքնաթիռը հետախուզական թռիչք է կատարել Սև ծովի վրայով՝ մոտենալով Ղրիմի ափերին, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հիմնվելով PlaneRadar կայքի տվյալների վրա։

Ըստ հարթակում առկա տյվյալների՝ ինքնաթիռն օդ է բարձրացել Կրետե կղզու «Սուդա» ավիաբազայից, ապա սահմանը դիտարկելուց հետո ուղևորվել Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ, այնուհետև մտել Վրաստանի օդային տարածք։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ դեկտեմբերի 3-ին Թել-Ավիվ-Մոսկվա չվերթ կատարող ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել փոխել թռիչքի ուղղությունը Սև ծովի վրա՝ ամերիկյան հետախուզական ինքնաթիռին շատ չմոտենալու համար։ «Ռոսավիացիա»-ն այս տեղեկությունը հաստատել էր։

Ամերիկյան ռազմական ինքնաթիռները պարբերաբար հայտնվում են Սև ծովի ջրերի վրա։ Նախօրեին ռուսական Սու-27 և Սու-30 ինքնաթիռներն օդ են բարձրացել՝ ուղեկցելու ամերիկյան հետախուզական RC-135 և CL-600 «Արտեմիս» ինքնաթիռներին, որպեսզի դրանք չհատեն պետական սահմանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ