22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շուշիի գրավումը տոնող ադրբեջանական գրառումը լայքել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանը. Կարեն Վրթանեսյան

Ծանոթացե՛ք, Վիգեն Չեթերյանն է. հայկական ազգանունով գրող, քաղաքագետ, ձեռքի հետ էլ՝ Բաքվի ADA համալսարանում 2021 թվականի ապրիլին դասախոսություն կարդացող ոմն մեկը. գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Ժամեր առաջ վերցրել է ադրբեջանցի մի լուսանկարչի կոլաժ, որում լուսանկարչի նկարն է 1992 թվականի դեռ չազատագրված Շուշիից, հետո՝ 2020 թվականի նկարը՝ արդեն գրավված Շուշիից։ Ադրբեջանցի զինվորներով։ Ակնհայտ քարոզչական լուսանկար, որում տոնում է «ադրբեջանական ռազմական ոգու հաղթանակը»։ … ու գովեստի խոսքեր է գրել, թե բա. «Ռեզան իրական արվեստագետ է, ով ֆոտոխցիկ է բռնում, բայց Կալաշնիկովի էֆեկտով»։

Բայց այս դեպքում կարևորն այն չէ, որ հայկական ազգանունով ինչ-որ թուրքաբարո անբարոյական Ալիևների համալսարանի համար դասախոսություն է կարդում կամ ադրբեջանական քարոզչություն տարածում։

Կարևորն այն է, որ Շուշիի գրավումը տոնող ադրբեջանական քարոզչությամբ այդ գրառումը լայքում է… Ֆրանսիայում ՀՀ դեսպան՝ Հասմիկ Տոլմաջյանը։

Երկու տարբերակ կա. կա՛մ Տիկին դեսպանը չի հասկացել, թե ինչ է լայքում (ինչը շատ, շատ վատ է), կա՛մ հասկանալով է լայքել (ինչն ահավոր է ուղղակի)։ Համենայն դեպս այսքան ժամեր անց իր լայքը դեռ մնում է այս խայտառակ կոլաժի տակ։

Բոլոր սքրինները՝ գրառմանը կից։

Հ.Գ. Չեթերյանը հետո կռուտիտ է գրել, թե իբր նկատի ուներ, որ ադրբեջանցի լուսանկարիչը պրոպագանդիստ է, բայց իր գրառումից դա շատ դժվար է հասկանալ։ Դա քննադատություն չէ, ավելի շատ ընկերական, նույնիսկ կասեի՝ փաղաքշական, մուննաթիկ։ Ու եթե իսկապես «սխալ արտահայտվելու» խնդիր է, ապա արձագանքներից հետո կարող էր ջնջել այդ գրառումը ու ներողություն խնդրել։ Համենայն դեպս իրեն քննադատողներին շատ ավելի կոշտ է արձագանքում, քան ադրբեջանցի ռազմաքարոզիչին…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ