04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Եթե որևէ մեկն այսօր կասի, որ Արցախի հարցը լուծված է, ուրեմն նա թուրք է»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ պետք չի Սյունիքով Ադրբեջան այդ ճանապարհը, որովհետև մենք այդքան բեռ, օրինակ՝ երկաթուղային, Իրան տեղափոխելու չունենք, չունենք նաև անվտանգային երաշխիքներ, այդ ճանապարհն այդ գնով մեզ պետք չէ:
Այդ նոր ճանապարհի մեջ չկա տնտեսություն, կա թյուրքական շահ, որովհետև այդ ճանապարհը պետք է Թուրքիային և պանթյուրքիզմով տառապողներին:
Ապաշրջափակումը, ճանապարհների բացումը հետևանք պետք է լինեին Արցախի հարցի լուծմանը:

Եթե որևէ մեկն այսօր կասի, որ Արցախի հարցը լուծված է, ուրեմն նա թուրք է, որովհետև դա ասում է Ալիևը: Եթե հարցը լուծված չէ, հետևանքները կոնֆլիկտի ինչպե՞ս ես վերացնում:

Այդ ճանապարհը պետք է բացառապես թուրքերին և թյուրքերին և ես կարող եմ դա ապացուցել ցանկացած մարդու ՝ Նիկոլից սկսած:

Անբարոյականություն է, երբ դու չես լուծել քո ազգային իղձը, բայց անձնական շահը գերադասելով՝ մտնում ես առևտրի մեջ թուրքերի հետ»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ