23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մենք ձեզ բերման ենք ենթարկելու, սաղիդ էլ տանելու ենք». Սոֆյա Հովսեփյանին ոստիկանական մեքենայով տեղափոխեցին բաժանմունք

Ոստիկանները, թուրքին միջանցք չտրամադրելու պահանջով ակցիայի ժամանակ, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ոստիկանական մեքենայով տեղափոխեցին բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Ոստիկանները նախ ակցիայի մասնակցիներից պահանջել են բացել արգելափակված փողոցները.
«Հանե՛ք մեքենաները, ազատե՛ք ճանապարհները, մարդիկ աշխատանքի են գնում, մի՛ խանգարեք»,- դիմելով ակցիայի մասնակիցներին՝ ասել են ոստիկանները:

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ ասել է, որ 44 րոպեով են փակել փողոցը, կբացեն այն ժամանակ, երբ այդ ժամանակը լրանա.

«Սահմանը վտանգված է, դուք դրա մասին լավ գիտեք: Ճանապարհը չենք բացելու»,- ասել է Հովսեփյանը:

Ոստիկանն էլ սպառնացել է, որ եթե մեքենան չհեռացնի, կտանեն նրան բաժին.

«Մենք ձեզ բերման ենք ենթարկելու, եկեք, նստեք իմ մեքենան: Սաղիդ էլ տանելու ենք»,- ասել է ոստիկանը և բերման ենթարկել Սոֆյա Հովեփյանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ