02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հաղթանակների արժեքը լղոզելն ու կապիտուլյացիայի եւ շարունակաբար կորուստների մեղավորությունը բոլորի միջեւ փայատիրական սկզբունքով բաշխելը դատապարտելի է ու զզվելի

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է,
 
«Կապիտուլյանտներից լավը չեն նրանք,ովքեր փորձում են հավասարության նշան դնել թշնամուն հաղթած նախկին ու թուրքի առաջ «վիզը ծուռ» կապիտուլյացիա ստորագրած ներկա վարչակարգերի միջեւ։
Նման կարծիք տարածողները «ջուր են լցնում կապիտուլյացիայի սիմվոլի ջրաղացին»։
 
Ինչպե՞ս կարելի է համեմատել մի կողմից՝ թուրքին հաղթած,Շուշին ազատագրած,մեզ Եռատոն պարգեւած,Ապրիլյան պատերազմում հաղթած, իսկ մյուս կողմից՝թուրքի առաջ «ծնկի եկած»,կապիտուլյացիա բերած,Շուշին ու Արցախի 75 տոկոսը տված ,թուրքին Հայաստան մտնելու «green card» տված,Եռատոնը «էրատո»դարձրած վարչակարգերը։
 
Հաղթանակների արժեքը լղոզելն ու կապիտուլյացիայի եւ շարունակաբար կորուստների մեղավորությունը բոլորի միջեւ փայատիրական սկզբունքով բաշխելը դատապարտելի է ու զզվելի»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ