22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տպավորություն է, որ Հայաստանին ժամանակ է տրվել՝ համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին․ Տիգրան Աբրահամյան

Երբ հրադադար հաստատվեց, առաջին մտավախությունը, որն առաջացավ, հետևյալն էր, թե ինչ գին է ունենալու այդ հրադադարը, իրականում ինչի շուրջ է եղել ռազմական գործողությունների դադարեցումը, որովհետև այն սպառնալիքները, որոնք կային, մնում են, և այն ռազմաքաղաքական իրադրությունը, որը ստեղծվել է ՀՀ և Արցախի շուրջ, ըստ էության, որևէ կերպ ռիսկի կամ սպառնալիքների նվազեցում չի արձանագրել, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ իրավիճակը ոչ միայն ռիսկային է նոր զարգացումների առումով, այլև քաղաքական ու բանակցային գործընթացների առումով էլ որոշակի հարցերի տեղիք է տալիս։

«Սա ասում եմ նաև՝ հաշվի առնելով Ադրբեջանից հնչող պաշտոնական հայտարարություններն առ այն, որ Հայաստանը չունի մաևրելու այլ հնարավորություն։ Այդ հայտարարություններից նաև տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանին ուղղակի ժամանակ է տրվել՝ համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին կամ գործընթացներին, որոնք տեղավորվում են ադրբեջանական շահերի տիրույթում», – ասաց Աբրահամյանը:

Նա հատկանշական համարեց նաև նախօրեին կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ Ռուսաստանից առաջարկներ ստանալու շուրջ։

«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ գործընթացը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր շահերի ներդաշնակեցման շրջանակում, փորձում է ցույց տալ, որ այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում, տեղավորվում են Հայաստանի Հանրապետության շահերի տիրույթում, ինչի հետ կապված ես, բնականաբար, մեծ կասկածներ ունեմ», – ասաց պատգամավորը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ