02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս. Թագուհի Թովմասյան

Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Խորհրդարանական գործունեությանս առաջին օրերից այս հարցում ունեցել եմ հստակ դիրքորոշում. Կա՛մ մանդատը պետք է ծառայի երկրի պետական շահի սպասարկմանը, կա՛մ իմաստ չկա այն պահելու: Այսօր, երբ չեմ կարողանում ինձ վստահված մանդատով հայրենիքիս սահմանների պաշտպանության հարցում օգտակար լինել, երբ հայրենիքիս սպառնացող վտանգները չեմ կարողանում չեզոքացնել այդ մանդատով, ու շարունակապես փոքրանում է մեր երկիրը, ամեն պահ պատրաստ եմ վայր դնել այն», – նշել է նա։ 

Թովմասյանի խոսքով՝ նույնիսկ այս պարագայում այդ ուղղությամբ իր կողմից գործադրվող ջանքերը նշված խնդիրների լուծման գործում չեն պակասի. «Հետևողական եմ լինելու, ինչպես եղել եմ անցնող 3 տարիներին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ