01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բիլակներով ու զոռբայությամբ հարցի լուծումն ընդունելի չէ. Շարմազանովը՝ Արամ Մանուկյանի ծեծից /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նիստի ժամանակ քննարկել են ներքաղաքական ու ներկուսակցական հարցեր, հիմնականում անդրադարձ է եղել հաջորդ շաբաթ կայանալիք արտահերթ նիստին: Անդրադարձ է եղել նաև միջկուսակցական կապերին այլ երկրների գործընկերների հետ, քննարկվել են նաև ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերը:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն փաստը, որ քիչ առաջ ծեծի են ենթարկել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, իսկ վերջին օրերին մի քանի ազատամարտիկների, Շարմազանովը նախ ասաց, որ տեղյակ չէ Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպից: ՛՛Ցանկացած իրավախախտում, բիլակներով ու զոռբայությամբ հարցի լուծում, բնականաբար,մեր կուսակցության համար ընդունելի չէ ու դատապարտելի է: Խնդիրն իրավաբանական տիրույթում է, ու իրավապահները պետք է ուսումնասիրեն՛՛: 

Դիտարկմանը, թե սա արտացոլում է ապահով Հայաստանը, նա արձագանքեց, որ ցանկացած օրինախախտում դատապարտելի է՝ անկախ նրանից ում նկատմամբ կլինի, սակայն խնդիրը բացառապես իրավական է: Շարմազանովը համոզված է՝ իրավապահ մարմինները կիրականացնեն իրենց գործառույթները: ՛՛Իսկ ապահով Հայաստան, ոչ ապահով Հայաստան, պետք չէ դրա մասին հիմա գնահատականներ հնչեցնել՛՛:  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ