22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ցանկացած ժողովրդի, առավել ևս՝ Ազգի կարելի է միանգամից դեգրադացնել՝ հարվածելով նրա զգայուն կետերին». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ցանկացած ժողովրդի, առավել ևս՝ Ազգի, որն ունի ընդգծված պահպանողական և ավանդույթներին հավատարիմ կեցություն, կարելի է միանգամից դեգրադացնել՝ հարվածելով նրա զգայուն կետերին, որոնցից առաջնայինների թվում է կրթությունը, քանի որ յուրաքանչյուր Ազգի պահպանության և հարատևության համար պետք է երկու կարևոր պայման՝ լեզու և կրոն:
Հենց այս երկու արժեհամակարգերն են, որ դարերի ընթացքում եղել են հայկականության և հայ տեսակի պահպանման և սեփական դիմագիծը չկորցնելու հիմնական հանգուցակետերը։ Առանց պաթոսի ու ռազմահայրենասիրական քարոզի պետք է փաստեմ, որ հայ Ազգն այսօր կանգնած է լուրջ հանգրվանի առաջ։ Կրթության բնագավառում ընդգրկված պատասխանատուները հիմնականում ոչ ազգային արժեհամակարգերի կրողներն են, նրանց իրենց խոսքում գրեթե չեն օգտագործում Ազգ, ազգային, ավանդական, հայկական ձևակերպումներ, այլ այդ ամենը փորձում են ավելի գլոբալիստական, լիբերալիստական ձևակերպումներով մատուցել հասարակությանը, և, եթե մենք բոլորով չսթափվենք այս ամենը մեզ ու մեր Ազգին կբերի վերջին սկզբին:
Հ.Գ. Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,

Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան.

Աշխարհը հյուրանոց է, մարդիկը հյուր են,

Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։

Աշուղ Ջիվանի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ