22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այնպիսի թղթեր կան, որ ինձ էլ չեն թողնում մոտիկանամ, ձեզ որտեղի՞ց թողնեն». ԱԱԾ փոխտնօրենը՝ պատգամավորին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր խորհրդարանում 2022 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանին՝ ասաց, որ պատգամավորներն ունենալով առաջնային մանդատ, չեն կարողանում այս կամ այն փաստաթղթին ծանոթանալ։

«Այդ ամբողջ գործընթացն ինչո՞վ է պայմանավորված»,- դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալին՝ հետաքրքրվեց Արթուր Խաչատրյանը։

Պատասխանելով հարցին, Արամ Հակոբյանն ասաց, որ օրենքների ընդունումը կախված է պատգամավորներից։

«Դուք ընդունում եք օրենք, որպեսզի հնարավորություն լինի ծանոթանաք, բայց դուք մեկ բան իմացեք, որ գործ ունեք հատուկ ծառայությունների հետ։ Այնտեղ այնպիսի թղթեր կան, որ ինձ էլ չեն թողնում մոտիկանամ, ձեզ որտեղի՞ց թողնեն։ Նենց հետաքրքիր հարց եք տալիս»,- նշեց Արամ Հակոբյանը։

Արձագանքելով ԱԱԾ փոխտնօրենի պատասխանին՝ Արթուր Խաչատրյանը նկատեց. «Ի՞նչ տարբերություն պետք է լինի պատգամավոր «Այբ»-ի և պատգամավոր «Ֆեն»-ի միջև, որ ստեղծվի այնպիսի վիճակ, որ «Այբը» չստանա այն դոպուսկը, որը ստանալու է պատգամավոր «Ֆեն»-ը»։

Արձագանքից հետո Արամ Հակոբյանին օգնության հասավ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ իրենք ընտրված ագենտներին դեմ են։

«Պարոն Հակոբյան, ագենտներին շուտ ոչնչացրեք»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ