02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում, Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում․ Արթուր Սարգսյան

Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում, Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը։ Նա կալանքից վերջերս է ազատ արձակվել և ստանձնել պատգամավորի իր լիազորությունները։

Արթուր Սարգսյանը լրագրողներին ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո Սյունիքին սպառնացող վտանգների մասին համայնքապետերի բարձրաձայնումներն են պատճառ դարձել, որ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ սկսվեն։
«Մենք ասել ենք՝ այս խնդիրները պետք է լուծվեն, որ մայիսի 12-ից այս իրավիճակը չունենայինք, որ թուրքը քայլելով չգար, հասներ մեր հողի մեջ։ Եթե այդ խնդիրները ժամանակին` նոյեմբերի 9-ից հետո լուծած լինեին, ինչը մենք էինք պահանջում, մայիսի 12-ին թուրքը չէր գա, նստի մեր հողի մեջ և մինչև այսօր նստած է», – ասաց Արթուր Սարգսյանը։

Նա պատմեց նաև, թե դեկտեմբերի 17-ին Սյունիքի համայնքապետերին ինչ է հրահանգել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որից հետո էլ հայկական կողմը հետ է քաշվել իր դիրքերից, և դրանք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։

«ՊՆ Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին եկավ Գորիս և մեզ բոլորիս՝ համայնքի ղեկավարներին, հրավիրեց, ասաց՝ մինչև վաղը ժամը 5-ը ձեզ բոլորիդ ժամանակ՝ բոլոր տեղերից պետք է հետ գաք։ Մեզ մոտ մտահոգություն առաջացավ, քանի որ այն ժամանակ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ասել էին, որ ով որտեղ կանգնած է, պետք է մնա այդտեղ։ Երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի տեղ նշված չէ, որ պետք է հետ քաշվեինք։ Նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը 5-ին բոլորդ պետք է հետ գաք։ Այդտեղից են առաջացել մեր մտահոգությունները։ Ես էլ այնտեղ հարց եմ տվել, ասել եմ՝ պարոն նախարար, եթե դուք չեք իմանում, կարո՞ղ է մեկ ամիս հետո գաք, մեզ հավաքեք, ասեք՝ Սիսիանն էլ է տված թուրքերին, հետ գնացեք», – մանրամասնեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ հրահանգից հետո հայկական կողմը 25 կմ հետ է քաշվել՝ Գորիսի և Կապանի հատվածում։

«Գորիսի, Խնձորեսկի դիրքերից և Զանգեզուր-Կուբաթլուից լրիվ հետ են եկել այսօրվա այն դիրքերը, որտեղ մերոնք հիմա կանգնած են, ինչը նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ նշված չի եղել։ Բոլորդ էլ գիտեք, որ ասել են՝ ով որտեղ կանգնած է, պետք է մնան այնտեղ։ Հիմա այդ հատվածներում ադրբեջանական ուժեր են», – ընդգծեց Արթուր Սարգսյանը։

facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ