Բանակի վերաբերյալ Նիկոլի որևէ ասածը մեկնաբանելն անիմաստ է մի պարզ պատճառով. Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Լրագրողները խնդրում են մեկնաբանել Նիկոլի վերջին ասածները բանակի բյուջեն ավելացնելու, բանակաշինության և այլն մասին։ Որպեսզի բոլորին առանձին-առանձին չմերժեմ, այստեղ գրեմ ասելիքս, հանգիստ կարող եք օգտագործել։
Բանակի, բանակաշինության վերաբերյալ Նիկոլի որևէ ասածը մեկնաբանելն անիմաստ է մի պարզ պատճառով. նույն այդ մարդը 2018-ի նոյեմբերին նախընտրական ելույթներում ասում էր, որ Հայաստանի ռազմական բյուջե գալիք 5 տարում 2,5 մլրդ դոլար փող են դնելու։
Էդ նույն մարդը հրապարակավ հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է ու վերջ»։
Շարունակե՞մ…