19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչն ավարտվեց ՛՛Հոկտեմբերի 27՛՛-ով

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

Եթե Հարավային Կովկասի աշխարքաղաքական իրավիճակի մեջ խորանաք առնվազն վերջին մի քանի հարյուր տարվա կտրվածքով, ապա կարող ենք պարզ տեսնել, որ մեծ հաշվով առանձնապես շատ բան չի փոխվել: Որպեսզի հասկանալ հիմնական խնդիրը, պետք չէ վախենալ իրավիճակը հնարավորինս պարզեցնելուց:

Հարավային Կովկասը երեք հարևան խոշոր երկրների շահերի բախման և շահերի հավասարակշռության տարածքն է. Թուրքիա, Իրան և Ռուսաստան, որտեղ կարող են կենսական շահեր ունենալ նաև այլ մեծ երկրներ, ինչպես օրինակ Չինաստանը, ԱՄՆ և այլն: Երեքի համար էլ այս ռեգիոնը խիստ կենսական է իրենց ազգային անվտանգության առումով ու բացարձակապես կապ չունի, թե ինչ ռեժիմներ են այդ երկրներում` կրոնապետական, աշխարհիկ, դեմոկրատական, թե տոտալիտար: Դրանից աշխարքաղաքական դիրքավորումները չեն փոփոխվում: Օրինակ` դեռևս շահ Աբասն էր նամակ գրել ռուսական ցարին, որ եթե կարողանա օսմանցիների ձեռքից գրավել Բաքուն և Դերբենտը, ապա կհամաձայնվի այդ քաղաքները զիջել իրեն: Իհարկե, հետո ինքը գրավեց աայդ քաղաքները և փորձեց խորանալ արդեն ռուսների տիրապետության տակ եղած տարածքները: Կարևորն այն է, որ պարսիկների համար օսմանցիներից ավելի նախընտրելի են եղել ռուսները: Հիմա մեծ հաշվով նույնպես շատ բան չի փոխվել, ինչն ունի իր կոնկրետ պատճառները: 

Ռուս-թուրքական պատերզմների ժամանակ Հյուսիսային Կովկասը և Միջին Ասիան եղել են տարածքներ, որտեղ տեղական ցեղերի հետ ակտիվ և շատ ժամանակ բավականին հաջող աշխատել են օսմանցիները: Դա կարող եք տեսնել կովկասյան պատերազմների ընթացքին ծանոթանալով և հետևանքները ուսումնասիրելիս: Եթե ռուսները կորցնեն Հյուսիսային Կովկասը, ապա այդ գործընթացը կտարածվի մինչև Թաթարստան ու Յակուտիա:

Պարզ է, որ Ռուսաստանի ամբողջականության պահպանման ամենակարևոր պատվարը Հարավային Կովկասն է: 1828 թվականից սկսած ռուսները ներկայիս Հայաստանի տարածքից արտաքսում էին մահմեդականներին ու բնակեցնում էին հայերով` Թուրքիայի ներկայիս Ադրբեջանի միջև քրիստոնեական բուֆեր ստեղծելու համար: Սակայն պետք է հասկանալ ռուսների քաղաքականությունը: Հայաստանը պետք է այնքան ուժեղ լինի, որ կատարի բուֆերի դերը, սակայն չլինի այնքան ուժեղ, որ ինքնուրույն քաղաքականություն վարի: Օրինակ 1994-ից հետո Հայաստանը ի տարբերություն Ադրբեջանի այնքան էր ուժեղացել, որ փորձում էր ինքնուրույն քաղաքականություն վարի, ինչն ավարտվեց «Հոկտեմբերի 27»-ով, կամ եվրոասոցացման քաղաքականություն վարելու պատճառով Ադրբեջանն այնքան զենք ստացավ, որ Հայաստանը ստիպված եղավ եվրասիականացվել:

Ռուսաստանը վարում է բալանսի պահպանման քաղաքականություն: Եվ ոչ իայն Ռուսաստանն է այդպես վարվում: Սակայն հիմա Ադրբեջանն է ուժեղացել և կա բալանսի խախտման վտանգ: Դա այլ քննարկման թեմա է:

Հետաքրքիր է Իրանի վերջին 100-150 տարվա պատմության մի քանի կարևոր դրվագները: 19-րդ դարի մեծ ժամանակահատվածում ընթանում էր ռուսների ու անգլիացիների մրցակցությունը Իրանի համար: Ռուսների խնդիրն էր Իրան և Աֆղանստանի վրայով մոտենալ Հնդկական Օվկիանոսին, կամ էլ թույլ չտալ, որ անգլիացիները Հնդկաստանից թափանցեն Միջին Ասիա: Հակառակ խնդիրն ունեին անգլիացիները:

Սակայն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Իրանում գտնվող ռուսական և անգլիական զորքերը պաշտպանում էին Պարսկաստանի ամբողջականությունը օսմանցիներից ու գերմանացիներից: Խնդիրը նույն էր. Այս անգամ արդեն Գերմանիային և Թուրքիային չթողնել մոտենալ Միջին Ասիային և Հնդկաստանին: Հիշենք դեպի Բաղդադ գնացող երթուղային կայարանի գերմանական նախագիծը, որը անգլոճգերմանական հարաբերությունների սրման պատճառներից էր և հիշենք, որ 1915թ Ցեղասպանության հետ պատճառների հետ ուղղակի կապ ուներ այդ նախագիծը:

Եթե չլինեին ռուս-անգլիական ջանքերը, ապա Իրանը այսօր կարող էր և չլինել կամ լինել մի երկու անգամ փոքր` առանց Կասպից Ծովի ապամեևձ հատվածի: Անգլիացիներին Իրանը պետք էր որպես բուֆեր Հնդկաստանի և Ռուսաստանի ու Թուրքիայի միջև: Ռուսներին Իրանը պետք էր որպես բուֆեր Թուրքիայի ու Միջին Ասիայի միջև, նաև Թուրքիայի ու Հարավային Ադրբեջանի միջև:
19-րդ դարի վերջին Պարսկաստանը այնքան էր թուլացել, որ անգամ չուներ կանոնավոր բանակ, ինչի արդյունքում շահի խնդրանքով ստեղծվեց Պարսկստանի Շահի կազական կորպուսը` ռուս սպաների ղեկավարությամբ, որ հիմք հանդիսացավ Պարսկական ապագա կանոնավոր բանակի և կորպուսի դերը այնքան մեծ էր, որն նրա սպաներից մեկը` Ռեզա խանը դարձավ Իրանի շահը և պեհլևիների դինաստիայի հիմնադիրը:
Սա ուղղակի այն պարզագույն և նախնական տեղեկատվությունն է, որը անհրաժեշտ է այսօրվա իրավիճակը հասկանալու համար: Բնականաբար իրականում «խաղը» ավելի բարդ է: Իսկ «իսլամական խալիֆաթի» շարժումը ընդամենը սրում է ստեղծված աշխարքաղաքական իրավիճակը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ