Ընդդիմությունը չի կարողանալու մարդ հավաքել. Ալեն Սիմոնյանը՝ փողոցային պայքարի մասին
Եթե ընդդիմությունը փորձի փողոցային պայքար սկսել, չի կարողանալու մարդ հավաքել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների գործունեությունը, երբ հաճախակի բոյկոտում են եւ դուրս գալիս դահլիճից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու: Դահլիճից որ դուրս են գալիս, էլ հետ գալս որն ա: Կամ ինչի՞ են դուրս գալիս, ի՞նչն են բոյկոտում: Էդպես ընդհանրապես իրենց որեւէ գործողություն իմաստ չունի»: