Հունվարի 1-ից կարգելվի որոշ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և անվճար տրամադրումը
2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, հիշեցնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաև դրանց անվճար տրամադրումը՝
առևտրի օբյեկտներում,
առևտրի իրականացման վայրերում,
շրջիկ առևտրի կետերում,
շրջածախ առևտրի կետերում,
ինչպես նաև բացօթյա առևտուր իրականացնելիս։
Արգելքը չի վերաբերում՝
- կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակներին
- երկրորդային հումքից արտադրված տոպրակներին։
Սա կարելի է դիտարկել որպես առաջին և կարևորագույն քայլ ուղղված շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող այդ ապրանքատեսակի ծավալների կրճատմանը» , – նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։