22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Եթե չունեն փող, թողնելու են՝ մահանա՞, կամ այս ընթացքում ինչքա՞ն մարդ է սեփական գումարով բուժվել. բազմաթի՛վ»․ համաճարակաբանը՝ կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու մասին

«Չգիտեմ՝ ով է այդ մտքերը տվել վարչապետին, ամեն դեպքում, դա հակասում է բժշկական, հումանիստական սկզբունքներին»,- 168․am-ի հետ զրույցում ասել է համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ արձագանքելով կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե «մարդիկ կան, որոնք ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը․ ինչո՞ւ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն»։

«Մարդիկ կարող են չպատվաստվել. դա իրենց իրավունքն է: Բայց մենք կարող ենք բացատրել մարդկանց, թե դա ինչով է լավ՝ հասցեական փոխելով այդ մարդկանց ցանկությունները: Եթե չունեն փող, ի՞նչ է՝ թողնելու են՝ մահանա՞, կամ այլ հարց․ արդեն մեկ տարի ու կես է՝ կորոնավիրուսը մեր երկրում է, բոլոր մարդիկ, ովքեր բուժում են ստացել, պետությունը հոգացե՞լ է նրանց ծախսերը. ինչքա՞ն մարդ է սեփական գումարով բուժվել. բազմաթի՛վ»,- ասել է համաճարակաբանը:

Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի բուժումը սահմանափակելու, միայն պատվաստվածներին պետության միջոցներով բուժելու մոտեցումը ավելորդ վախի մթնոլորտ է ստեղծելու և մարդկանց ավելի շատ է վանելու պատվաստվելու մտքից, ավելի է բարդացնելու պատվաստման գործընթացը։ 

«Պատվաստվելու որոշումը մարդիկ պետք է կայացնեն ինքնուրույն՝ այն դեպքում, երբ համոզված են, որ պատվաստումն ավելի մեծ օգուտ է բերելու, քան կարող է վնաս տալ՝ տեսականորեն: Ավելի պարզ՝ առաջին հերթին պետությունը պետք է թիրախային մոտեցմամբ հաշվեր այն մարդկանց, ռիսկի խմբերին (թոշակառուներ, բարձր տարիքի քաղաքացիներ, դիաբետով հիվանդներ, ճարպակալման բարձր աստիճանով քաղաքացիներ, և այլն), որոնց շրջանում հիվանդությունն ավելի ծանր կարող է ընթանալ և, բնականաբար, հանգեցնել մահվան: Եվ հենց այսպես իջեցնելով հոսպիտալացման, մահացության ցուցանիշները՝ համոզել բնակչությանը, որ պատվաստվելը հանրային բարիք է»,- նշել է համաճարակաբանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ