02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Նախկին երեք վարչակարգերն Եռատոնի և Հաղթանակի սիմվոլներ են, իսկ սրանք՝ կապիտուլյացիայի ու էրատո ջոկատի»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի ու Արցախի անվտանգության աղետալի վիճակն արդյունք է բանակցությունները «սեփական կետից» սկսելու, թշնամուն «կառուցողական» համարելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջնագրերով խոսելու ու հայանպաստ բանակցային ժառանգությունը մսխելու։

Այսքանից հետո ազգային աղետի գլխավոր մեղավորը լկտիաբար խաբում է, թե Արցախի կարգավիճակի հարց նախկինում չի քննարկվե՞լ։

Կապիտուլյանտի նման հիմարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն ՝ համանախագահ Պոպովի շուրթերով ու նշել, որ թե միջանկյալ, եւ թե հանրաքվեի (վերջնական կարգավիճակի) հարցերը մինչեւ 2018-ի բանակցվող փաստաթղթի մեջ ընդգրկված են եղել։

Նույնիսկ սրանց «կիրթ ու կառուցողական» գործընկերն է ասել, որ Լաչինի եւ Քարվաճառի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ վերջնական հանրաքվեի իրականանացումը։

Ասել եւ ասում եմ՝ նախկին երեք վարչակարգերն Եռատոնի եւ Հաղթանակի սիմվոլներ են, իսկ սրանք՝ կապիտուլյացիայի ու էրատո ջոկատի»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ