05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հիմնարար մոտեցում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց բարձրացրած հարցերին

ՀՀ քաղաքաշինության նախարարը հանդիպել է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունը ստանձնած մի շարք հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց իրավունքներն ու խնդիրները:

Հանդիպման մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հուզող թեմաները, սկսած Երևանում և մարզերում մարզամշակութային և կրթական օբյեկտներում մատչելի թեքահարթակների առկայությունից, ավարտած՝ շենքի ներքին հատվածներում՝ սանհանգույցների, դռների լուծումներով և այլն,  հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված լինել-չլինելուց: Ներկաները նախարարի ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն խորհրդային շրջանում կառուցված, այլ նաև՝ նորակառույց շենքերին, վերջին շրջանում կառուցված վերգետնյա և ստորգետնյա անցումներին:

Քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն արձանագրել են, որ թեպետ այս ոլորտի օրենսդրական դաշտն ամբողջությամբ կարգավորված է, սակայն իրականում հենաշարժական խնդիրներ ունեցող անձինք ամեն քայլափոխի հանդիպում են խոչընդոտների:

ՀՀ քաղաքաշինության նախարարը, կարևորելով հանդիպումը, լսելով բարձրացված հարցերը, կիսելով հ/կ-ների ներկայացուցիչների մտահոգությունները, պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ օժանդակել՝բարձրաձայնված խնդիրների հիմնարար լուծմանը, որի արդյունքում միայն կձևավորվի հասարակության բոլոր անդամների համար մատչելի միջավայր:

Հանդիպման ավարտին որոշվել է համատեղ ծրագիր մշակել, որում նախանշված կլինեն բարձրացված խնդիրները և դրանց իրականացման ժամկետները:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ