02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է «որբի գլուխ»»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանն ունի մի կապիտուլյանտ իշխանություն, որը գրեթե ամբողջությամբ մսխել է մեր ինքնիշխանությունը, ոչնչացրել է մեր բանակը՝ որպես արժեք, իսկ այժմ կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդը հանդիպում է մուրում Էրդողանից։

Փաշինյանը քաղաքական մուրացկանությամբ է զբաղված, իսկ դա այն գինն է, որը նա վճարում է այդ աթոռին մնալու համար։

Սրանց շնորհիվ Հայաստանը դարձել է «որբի գլուխ», այսօր Հայաստանի քաղաքացին իր ինքնիշխան տարածքում անվտանգ չէ։

Ռեժիմի «թուրքական խաղերի» իրականացումը հանգեցնելու է հայկական գործոնի ի սպառ վերացման։

Պետությունն առանց ազգային նկարագրի այլեւս պետություն լինել չի կարող։

Հ.Գ. Անկախությունը միայն ձեւական օրհներգի տակ «հպարտ» կանգնելով չի լինում։

Այն ազգային արժեքներին, հայ դատին եւ անկախության ձեռքբերումներին նվիրում է պահանջում, այլ ոչ թե «բայրաքթար» արձակողից «խաղաղության մուրում»»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ