01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Կոչ եմ անում մասնակցել եկեղեցու արարողությանը․ մեր տղերքը դա ուզում են». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերոս տղերքի ծնողներ, կանայք, ընտանիքի անդամներ, մենք արդեն մեր վերաբերմունքը, թե հայտարարությամբ, թե բողոքի գործողությամբ արտահայտել ենք Հանրապետության հրապարակում նախատեսված շոուի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ այսքանից հետո էլ առավել գործուն միջոցներով կարելի էր հանրությանը, վարչախմբին հասցնել մեր վերաբերմունքը։

Հերոս տղերքի ծնողները, կանայք, դուստրերը, որդիները, ընտանիքի անդամները պետք է մշտապես գիտակցեն, թե ում ծնողն են, որդին եւ դուստրը, քույրը եւ եղբայրը։ Մենք չենք կարող լինել խեղճի կեցվածքով, խնդրողի կարգավիճակում։ մենք մեր կարծիքն արդեն արտահայտել ենք եւ մնացածը համերգի կազմակերպիչների գործն է։

Հիմա տարբեր կարծիքներ կան, թե ինչպես պետք է նշենք Անկախության օրը։ Մշտապես հիշեք, որ մեր տղերքը չեն զոհվել բացառապես իրենց ընտանիքների համար, այլ առաջին հերթին մեր անկախ պետության համար։ Մենք՝ հերոս տղերքի ընտանիքի անդամներս ավելի պետք է գնահատենք եւ կարեւորենք Անկախության տոնը։

 

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք։

Հերոս տղերքի ծնողներին, ընտանիքի անդամներին կոչ եմ անում մասնակցել այս արարողությանը։ Անպայման մասնակցեք, մեր տղերքը դա ուզում են։

Ինչ վերաբերում է երթով Եռաբլուր գնալուն, ապա հիշեք, որ ամեն տոն իր խորհուրդը ունի։ Եւ վերջապես, եթե մենք 21 ին երթով շարժվելու ենք Եռաբլուր, ապա ուր ենք գնալու սեպտեմբերի 27 ին։

Առաջնորդանիստ եկեղեցիների գտնվելու վայրերը կցում եմ»։

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ