20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Խնդիրներ լինելու են, բայց դրանցից պետք չէ խուսափել՛՛

՛՛Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անվտանգության, տնտեսական օրակարգային հարց է, որին հասարակությունը կողմ է, և հիմանականում  դրական սպասումներ ունի այս անդամակցությունից՛՛,-այսօր Ազգային ժողովում ներկայացնելով ԵՏՄ անդամակցության վերաբերյալ խմբակցության տեսակետն՝ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա չբացառեց, որ այս անդամակցությունից հետո խնդիրներ լինելու են Հայաստանի համար:

՛՛Բայց դա չի նշանակում, որ խնդիրներից պետք է խուսափել: Հատկապես այս ընտրությունն արտահայտում է ՀՀ-ի շահերը, համահունչ է երկրի անվտանգության շահերին՛՛,-նկատեց նա:

Բիշարյանը կարծում է, որ այն, ինչ մեզ կարղ է տալ ԵՏՄ-ը կամ ՀԱՊԿ-ը, չի կարող տալ ՆԱՏՕ-ն կամ հակառակը: Բացի այդ ըստ պատգամավորի՝ խելամիտ քաղաքականության պարագայում Հայաստանը կարող է դառնալ կապող օղակ ԵՏՄ ու Եվրամիության երկրների միջև: ՛՛Հայաստանը փոքր երկիր է ու պետք է կարողանա կապեր ունենալ բոլոր կառույցների հետ՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ