13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

«Պետք է հաշվի նստես նաև Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ժողովրդի ունեցվածքի հետ, վարչապետի աթոռը զավթած»

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե դո՛ւ՝ վարչապետի աթոռը զավթածդ, հաշվի ես նստում Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության քարտեզների հետ, նաև պետք է հաշվի նստես Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ժողովրդի ունեցվածքի հետ, ուստի առաջարկ և պահանջ.

1. Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ժամանակահատվածում (70 տարի) կառուցված բոլոր հանրային օբյեկտները վերադարձնել ԺՈՂՈՎՐԴԻՆ:

2. Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ժամանակահատվածում (70 տարի) կառուցված բոլոր գործարանները վերադարձնել ԺՈՂՈՎՐԴԻՆ:

3. Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ժամանակահատվածում (70 տարի) Հայխնայբանկում կուտակած դրամական բոլոր միջոցները վերադարձնել ԺՈՂՈՎՐԴԻՆ:

4. Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ժամանակահատվածում (70 տարի) կրթական և առողջապահական համակարգերը դարձնել ԺՈՂՈՎՐԴԻ համար անվճար:

5. Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ժամանակահատվածում (70 տարի) կուտակած մշակույթային առժեքները վերադարձնել ԺՈՂՈՎՐԴԻՆ:

6. Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ժամանակահատվածում (70 տարի) վերականգնի բնակ. ֆոնդի անվճար տրամադրումը ԺՈՂՈՎՐԴԻՆ:

Այսքանը կատերելուց հետո կառաջարկեմ նոր խմբաքանակ:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ արժանի է…»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ