04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Հասկացանք պատերազմում պարտվել ենք, բայց չի կարելի դառնալ «Սովետական Ադրբեջանի» սահմանների պաշտպանության ջատագովը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Համատարած տգիտությունը պատել է շատերին։

Ի՞նչ Սովետական Ադրբեջանի սահմաններ։

Նույնիսկ այսօրվա Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում,հետեւաբար խոսել միայն Սովետական Ադրբեջանի սահմաններով առաջնորդվելու մասին տգիտություն է։

Նման կերպ «կապիտուլյացիայի սիմվոլները» հող են նախապատրաստում Արցախն Ադրբեջանին «փաթեթով» զիջելու՞ համար։

Եթե ոչ, ապա ինչու՞ են ամիսներ շարունակ ջանասիրաբար խոսում «Սովետական Ադրբեջանի» սահմանների անքակտելիության մասին։

Հազար եմ ասել ու գրել, որ Ադրբեջան անվանումով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի արդյունքում։

Ադրբեջան անվանումը «գողացված» անվանում է եւ իրականում Արաքսից հարավ գտնվող իրանական գավառներից մեկի անվանումն է։

1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ճանաչվել նույնիսկ Ազգերի Լիգայի կողմից։

Հասկացանք պատերազմում պարտվել ենք, բայց չի կարելի դառնալ «Սովետական Ադրբեջանի» սահմանների պաշտպանության ջատագովը։

Մնում է Երեւանն էլ էրիվան անվանեն ու վերջ։»

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ