04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչ է կատարվում

Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին խնդրեց անդրադառնալ դրամի փոխարժեքի տատանումներին: 

“Վերջին շրջանում միջազգային շուկաներում եւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները նպաստել են դրամի արժեզրկմանը եւ հանգեցրել նաեւ փոխարժեքի տատանումներին: Մեր վերջին հայտարարությունները ուղղված էին սպեկուլյացիաներից եւ անհարկի փոխարկումներից զերծ պահելուն, քանի որ փոխարժեքի նման տատանումները սխալ վարքագծի պայմաններում իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր եւ չմասնագիտացված անձանց մոտ ակնկալվող օգուտի փոխարեն հանգեցնել զգալի վնասների”,-ասաց Երիցյանը:

Կենտրոնական բանկը  իր պատրաստակամությունն է հայտնում եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ իր լիազորությունների շրջանակում կվերահսկի իրավիճակը. “Որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարել”:

Ներսես Երիցյանի խոսքով՝ ԿԲ պահուստային ֆոնդը բավարար է կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները եւ ապահովելու ֆինանսական կայունությունը: Պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին եւ այդ հարցում որեւէ խնդիր չկա:

 “Ուզում եմ նաեւ շեշտել, որ ԿԲ գնահատմամբ՝ գների կայունացման հետ կապված եւս զգալի ռիսկեր չկան եւ գնաճի ցուցանիշը 2014-15 թվականին կգտնվի նպատակային ցուցանիշների շուրջ”,-եզրափակեց նա:

Վարչապետ Աբրահամյանը հանձնարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին Կառավության հաջորդ նիստին ներկայացնել գնաճը: Վարչապետի համոզմամբ՝ գնաճը մոտ 5%-ի շրջանակում է, սակայն հասարակության մոտ կա  կարծիք, որ այն կազմում է 10-15%:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ