28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ երրորդ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարսեղյանների ընտանիքին` Տարիել Բարսեղյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
 
Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.
«Խոր ցավով տեղեկացա իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Տարիել Բարսեղյանի անժամանակ մահվան մասին:
Անուրանալի է Տարիել Բարսեղյանի ավանդը թե՛ գիտական և մանկավարժական գործունեության ընթացքում սերունդների կրթության ու դաստիարակության, թե՛ իրավունքի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ջանքերի առումով:
 
Վաստակաշատ իրավաբան Տարիել Բարսեղյանը նաև առանձնանում էր հարգանքի արժանի իր մարդկային որակներով, պետական բարձր մտածողությամբ:
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Բարսեղյանների ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ընկերներին և ուսանողներին, նրանց հետ միասին սգում եմ այս ծանր կորուստը:
Աստված թող լույսի և խաղաղության մեջ պահի Տարիել Բարսեղյանի ազնիվ հոգին և մխիթարություն պարգևի նրա կորուստը սգացողներին»:
 
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ