25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սուքիասյանը զայրացրել է նաև իր իսկ թիմակիցներին. «Փաստ»

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման վերջին օրն իր ելույթով հանրության ու տեղեկատվական դաշտի ուշադրության կենտրոնում հայտնվեց իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Վերջինս, ի թիվս այլոց, ԱԺ ամբիոնից, ապա նաև լրագրողների հետ ճեպազրույցում լուրջ մեղադրանքներ հնչեցրեց նաև Վազգեն Սարգսյանի հասցեին՝ նրան բացահայտ մեղադրելով պետական հեղաշրջման, ինչպես նաև բանակը քաղաքականության մեջ ներգրավելու մեջ։ «Գռզո» մականունով հայտնի պատգամավորի այդ ելույթը առաջացրել է ոչ միայն ընդդիմադիրների, այլև հենց իշխանական ու մերձիշխանական որոշ գործիչների զայրույթը:

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հայտարարությունից հետո բավական սուր խոսակցություն է տեղի ունեցել Սուքիասյանի և իշխանական թիմում ներկայումս դիրքավորված հատկապես «հին գվարդիայի» ներկայացուցիչների միջև, որոնք նրան բաց տեքստով հասկացրել են, որ չեն հանդուրժի նման վարքագիծ, ինչպես նաև ակնարկել են, որ առաջին հնարավորության դեպքում փորձի ամեն կերպ խմբագրել սեփական մտքերը։

Ի դեպ, ոմանք այս օրերին նաև հրապարակային են իրենց անհամաձայնությունը հայտնել իրենց թիմակցի հետ: Ավելորդ չէ հավելել, որ «Գռզոյի» դեմ դատական հայց է ներկայացնելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ազգային ժողովում իր հասցեին արված հայտարարությունների կապակցությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ