25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախի հարցը հետաձգվեց. «Հրապարակ»

Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել էր Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծել, սակայն այն մերժվեց։ Եվ «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը հանդես էր եկել առաջարկով՝ վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը եւ կոչել «Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»: Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել։ Համաձայն նախագծի՝ ԱԺ 12 հանձնաժողովների գործունեության ոլորտներում որեւէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար կարեւորագույն նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ՀՀ ԱԺ դերակատարման, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հետ հարաբերությունների զարգացման, հայկական 2 հանրապետությունների միջեւ օրենսդրության մոտարկման եւ այլ հարցերի վերաբերյալ։

Մինչդեռ Արցախի հետ հարաբերությունների շեշտադրումն ու դրանց զարգացումն ունեն սկզբունքային կարեւորություն՝ ընդգծելու համար նաեւ ՀՀ բացառիկ դերակատարումն Արցախի խնդրի լուծման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման եւ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման առումով։ Երեկ այս առաջարկը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ապա նախաձեռնողի կողմից հանվել շրջանառությունից՝ հետագայում ներկայացվելու պայմանով։

Մեր տեղեկություններով, հետաձգումը տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խնդրանքով, նախագծում ինչ-ինչ փոփոխություններ անելու նպատակով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ