04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«ԱԺ-ն «օկուպացնող» ՔՊ «մարտական զորախումբը» ինչո՞ւ չեք ուղարկում բացելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհը»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ, շուտով կապիտուլյանտների թիմը «լուրջ դեմքով» կհայտարարի, որ Սյունիքում նման խայտառակ իրավիճակի եւ ադրբեջանզիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման մեղավորը իրենք չեն, այլ Մխիթար Սպարապետն ու Գարեգին Նժդեհն են։

Դե սրանց մոտ ավանդույթ է դարձել իրենց հողատու քայլերի մեջ մեղադրել հայրենիքն ազատագրողներին։

Իսկ իրականում Հայաստանում իրավիճակը ողբերգական է։

2018-ի հակապետական «հեղափոխությունից» առաջ, նույնիսկ ամենավատ երազում չէիր կարող պատկերացնել,որ ՀՀ ինքնիշխան տարածքում թուրքը ճանապարհ կարող է փակել։

Իսկ կապիտուլյանտ իշխանության պարագլուխը շարունակում է «խաղաղություն» գոռալով ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանությունը։

Հ.Գ. ԱԺ-ն «օկուպացնող» ՔՊ «մարտական զորախումբը» ինչո՞ւ չեք ուղարկում բացելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Սրանք ընդդիմության հետ պատերազմում են, բայց ադրբեջանցու հետ «խաղաղություն» մուրում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ