01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լատվիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Նոյեմբերի 14-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը: Այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Տեղի կունենան Հայաստանի եւ Լատվիայի արտգործնախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:

Լատվիայի արտգործնախարարը ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում:

Էդգարս Ռինկեւիչսը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ