03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք ադրբեջանցիներին կվերադարձնենք Զանգեզուր. Ալիև

«Զանգեզուրի միջանցքի բացման արդյունքում մենք մեր քաղաքացիներին կվերադարձնենք Զանգեզուր», -այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այսօր դրոշ է բարձրացրել ժամանակավորապես Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո գտնվող Քարվաճառ քաղաքում։

«Կա նման ծրագիր, և դա բնական է։ Մեր քաղաքացիներին բռնությամբ վտարել են Հայաստանի տարածքից, ոչ միայն Զանգեզուրից, այլև Սևանից։ Նրանք իրավունք ունեն ապրել իրենց նախնիների երկրում: Մենք դա թողել ենք հաջորդ փուլի համար»,- ասել է նա։

Ալիևն իր սովորության համաձայն, այսօր էլ հայտարարել է, որ Գեղարքունիքի Վարդենիսի շրջանն էլ ադրբեջանականն է, առաջարկել է անվանփոխել Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը, ինչպես նաև լրագրողներին խնդրել է ռեպորտաժներում չօգտագործել Վարդենիս անունը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ