25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իշխանության հույսերը հօդս ցնդեցին․ politik.am

politik.am-ը գրում է․

Օրերս լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռացել է Հայաստանից։  Հորինված այս լուրը պարզվում է բավական բարձր տրամադրություն է ապահովել իշխանական թիմի համար։ ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ լուրը ակտիվորեն քննարկվել է իշխանական կուսակցության ֆեյսբուքյան փակ խմբերում։ Փաշինյանի թիմակիցները թեթևացած շունչ են քաշել և վստահույթուն հայտնել, որ այսուհետ իրենց կյանքն առավել հանգիստ կանցնի։

Իրականությունն այն է, որ ընտրություններից հետո և դրանից էլ մի քիչ առաջ երկրորդ նախագահը Հայաստանի սահմաններից դուրս չի գնացել։ Ավելին, նրա Հայաստանը լքելու լուրերի տարածման օրերին բազմաթիվ քաղաքացիներ նրան տեսել են Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի տարածքում, որտեղ գտնվում է նրա գերասենյակը և քաղաքի այլ հատվածներում։

Իշխող թիմն, ըստ էության, «երազախաբ» է եղել և հիմա ստիպված է կրկին իրեն ադապտացնել այն գաղափարին, որ նախագահ Քոչարյանը շարունակում է գլխավորել ընդդիմադիր ամենամեծ խորհրդարանական թիմը և շարունակում է պայքարը։ Ավելին, հիմա առավել քան երբևէ ամուր են ընդդիմության դիրքերը ու շատ ավելի թուլացած իշխող թիմի դիրքերը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ