25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տիգրան Աբրահամյանը անտրամաբանական է համարում ԱԺ առողջապահության և սոցհարցերի հանձնաժողովը տարանջատելու առաջարկը և տեսնում է ՔՊ-ի շահը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տրամաբանված չի համարում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը տարանջատելու և երկու առանձին հանձնաժողով դարձնելու մասին ՔՊ խմբակցության առաջարկը։

ՔՊ-ն հիմնավորում է, որ կարգավորման նպատակը հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է։
Դիմելով «Խորհրդարանական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտը հաստատելու մասին» որոշման իրենց նախագիծը ներկայացնող ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց․

«Ձեր հիմնավորումը տրամաբանական չէ, հատկապես, եթե առանձնացնում ենք այդ երկու ուղղությունները՝ որպես առանձին ուղղություններ։ Նույն տրամաբանությամբ կարող էիք ասել, որ օրինակ՝ ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն ենք կիսում, տարանջատում, որովհետև այնտեղ ոլորտներն ավելի շատ են ու ծանր․ ազգային անվտանգություն, ոստիկանություն, ԶՈՒ։ Տպավորությունն այնպիսին է, որ այստեղ խնդիրը ոչ թե բուն ուղղություններում ծավալային աշխատանքն է, որ անհրաժեշտություն է առաջացել հանձնաժողովը երկու մասի բաժանել, այլ ընդամենը ձեր խմբակցության ներկայացուցիչներին մեկով ավելի հանձնաժողովի նախագահով ապահովելու և մնացած ատրիբուտները ապահովելու խնդիր կար»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ