08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իմ սրտի ցանկությունն է, որ հայ-թուրքական սահմանը բացվի. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել:  Թուրքիայում եռօրյա այցն ավարտելուց հետո Իտալիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում Հռոմի պապը պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը նրան հարց է ուղղել. “Ձեր ողջ այցի ընթացքում հայերի վերաբերյալ որևէ հայտարարություն չարեցիք: Գալիք տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է: Այս առումով ի՞նչ եք մտածում”, գրում է Ermenihaber.am-ը:

Ի պատասխան Հռոմի պապն ասել է. “Թուրքիայի կառավարությունը անցյալ տարի մի ժեստ արեց: Նախկին վարչապետ Էրդողանն ուղերձ (ցավակցական) հղեց: Որոշները դա շատ փոքր քայլ համարեցին: Չգիտեմ՝ փոքր էր, թե մեծ, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ դա ձեռքմեկնում էր: Սա միշտ էլ դրական քայլ է:

Ես կարող եմ ձեռքս քիչ կամ շատ մեկնել և սպասել, թե դիմացինս ինձ ինչ կասի: Իմ սրտի ցանկությունն է, որ թուրք-հայկական սահմանը բացվի:  Այնքան լավ կլինի, որ այդ սահմանը բացվի:  Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում կան աշխարհաքաղաքական հարցեր, որոնք դժվարացնում են սահմանների բացումը, սակայն եկեք աղոթենք հանուն այն բանի,  որ այս ժողովուրդների միջև  փոխհամաձայնություն լինի: Պետք է օգնենք, որ  այս իրավիճակը հարթվի: Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի թեկուզև փոքր ժեստերի, բայց մերձեցմանն ուղղված քայլերի տարի”:

Հռոմի պապն իր խոսքում նշել է, որ այցելել է հոսպիտալացված վիճակում գտնվող Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին և հայտնել. որ վերջինս ծանր հիվանդ է:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ