26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտում․ «Փաստ»

«Նոր ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին երեք օրվա ընթացքում իշխանական ուժի ներկայացուցիչները պարբերաբար խոսում են հանդուրժողականության, կառուցողականության, համագործակցության, քաղաքական խոսույթի ու պայքարի մասին: Սակայն, դրան զուգահեռ, իրականացնում են հակառակ գործողություններ, մասնավորաբար կապված «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորների՝ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի հետ: Եվ ոչ միայն:

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը միայն «ծաղիկներն» են: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս ընթացքում նոր «ծրագիր» է մշակվում ընդդիմադիր գործիչների դեմ: Ըստ այդմ, իշխանության վերին էշելոններից հրահանգ է իջեցվել ակտիվ ընդդիմադիր գործիչների, ինչպես նաև բանակի որոշ բարձրաստիճան սպաների նկատմամբ վարկաբեկման գործընթաց սկսել։ Հիմա ակտիվորեն քննարկվում են մեխանիզմները: Մեր ունեցած տեղեկություններով, քաղաքական նկատառումներով հարձակումների համար գերազանցապես որպես գործիքակազմ կկիրառվեն իրավական միջոցները, ինչպես եղել է անցած երեք տարում։

Ըստ իշխանական մեր աղբյուրների, փորձելու են մի կողմից «հարվածել» նախկինում որևէ պաշտոն ունեցած անձանց՝ նրանց պաշտոնավարման շրջանում որևէ «լ յապ», որևէ վրիպում գտնելու միջոցով, ոմանց դեպքում էլ որպես քաղաքական հաշվեհարդարի մահակ կիրառելու են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Բնականաբար, այս ողջ գործընթացը զուգորդվելու է վարկաբեկման արշավով՝ դրա համար օգտագործելով իշխանական տեղեկատվական բոլոր հարթակները՝ կիրառվող գործիքների, ինչպես նաև միջոցների միջև խտրականություն չդնելով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ