26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սահմանազատումից հետո շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին դուրս հանել ռազմավարական կետերից. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ իրենց մոտեցումները շատ հարցերի շուրջ տարբերվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մոտեցումներից։

Նա ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին խնդրեց զուսպ խոսել իրենց հետ։ «Մենք էլ կարող ենք շատ բարձր տոնով խոսել», – ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, թե չեն կարող հանդուրժողական լինել, երբ իրենց երկու գործընկերներ գտնվում են անազատության մեջ։

«Ինչպե՞ս կարող ենք մենք հանդուրժել այն իրավիճակը, երբ այն սպառնալիքները, որ կան Հայաստանի շուրջ, բավականին լուրջ են», – նշեց պատգամավորը։

Օհանյանի խոսքով՝ այն ռազմավարական կետերը, որտեղ ադրբեջանցիներն են եկել, հետագայում շատ դժվար է լինելու սահմանազատումից հետո ասել հետ գնացեք։

«Մենք առանց խաղաղության պայմանագրի, բանավոր կերպով, ասել ենք՝ էս դիրքերից հետ գնացեք, ինչո՞ւ նախկին ԱԺ-ն չի իրականացրել իր պարտավորությունները մեր սահմանների նկատմամբ ու ովքեր են մեղավոր, որ ադրբեջանցիները հայտնվել են մեր սահմանում», – ասաց պաշտպանության նախկին նախարարը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ