25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ու

Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը։

Վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նա ասաց, որ իրենք ԱԺ նախագահի ընտրությունը համարում են ապօրինի ու դիմելու են Սահմանադրական դատարան։

Մինասյանը նշեց, որ դիմելու են ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում  ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք  իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։

«Այս հայտարարությունն արեցի, որ արձանագրվի ու առաջիկայում մենք իրականացնելու ենք այս գործընթացը»,-ասաց նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության գործընթացը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։

Սիմոնյանի թեկնածությանը քվեարկել է 71 պատգամավոր: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը:

ԱԺ նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունն, ով այժմ կալանավորված է։

«Պատիվ ունեմ»-ի թեկնածուն նույնպես «Հայաստան» դաշինքից էր. ԱԺ նախագահի պաշտոնում խմբակցությունն առաջադրել էր Արթուր Սարգսյանի թեկնածությունը, ով նույնպես կալանքի տակ է։

Զաքարյանի թեկնածությանը քվեարկել էր 0  պատգամավոր, Արթուր Սարգսյանի թեկնածությանը՝ 0 պատգամավոր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ