24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եվրախորհրդարանում դատապարտել են Բաքվին․ armeniasputnik.am

armeniasputnik.am-ը գրում է

Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավոր` Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդտը, Հայաստանի գծով զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի գծով զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոն,  հայտարարությամբ են հանդես եկել, որում անդրադարձել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։

«Մենք ցավում ենք Գեղարքունիքում հուլիսի 28-ին երեք հայ զինծառայողների զոհվելու համար։ Խորին ցավակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Ցավոք, սա վերջին ամիսներին տեղի ունեցած միջադեպերից մեկն է` ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի` Հայաստանի տարածք ներխուժելով: Անհանգստացնող էր նաև Նախիջևանի հետ սահմանին փոխհրաձգությունը, որի հետևանքով ևս մեկ հայ զինվոր էր զոհվել», – ասված է հայտարարությունում։

Պատգամավորները երկու կողմերին կոչ են արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և զերծ մնալ ցանկացած սադրանքներից։ Նրանք նշել են, որ սահմանի շուրջ հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների և սահմանազատման միջոցով, ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների։

«Բոլոր ուժերը պետք է նահանջեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքեր` համապատասխան կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության», – ասված է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ իրավիճակը թուլացնելու համար չափազանց կարևոր է, որ վերանա հրահրիչ հռետորաբանությունը։

«Այս համատեքստում մենք դատապարտում ենք մասնավորապես Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները։ Այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուր» և Հայաստանի Հանրապետության տարածքը «ադրբեջանցիների նախնիների երկիր» արտահայտությունները չափազանց անպատասխանատու են և սպառնում են է՛լ ավելի քայքայել տարածաշրջանային անվտանգությունը», – նշված է հայտարարության մեջ։

Պատգամավորները հիշեցնում են երկու կողմերի փոխվստահության ամրապնդման միջոցներին աջակցելու ԵՄ պարտավորությունը, ինչպես նաև ցանկացած հարցը բանակցային սեղանի շուրջ քննարկելու կարևորությունը` ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ